Բաղադրիչներ
250 գ ծովախեցգետնի ձողիկներ
1 հատ կարմիր սոխ –(աղ,աքարավազ, քացախ` մարինացնելու համար)
4 հատ խաշած ձու
1 թարմ վարունգ
4-5 հատ մարինացված վարունգ
1 աղցանի տերև
100 գ պանիր
մայոնեզ
Պատրաստման եղանակը
Սոխը կտրատել, ավելացնել սառը ջուր, 1 ճ/գ աղ, շաքարավազ, 2 ճ/գ քացախ, լավ խառնել և թողնել մի կողմ
Ծովախեցգետնի ձողիկները, ձուն, թարմ և մարինացված վարունգները մանր կտրատել
Աղցանի տերևների վրա սենյակային ջերմաստիճանի ջուր լցնել, 2 ճ/գ քացաղ, թողնել 15 րոպե, այնուհետև մանր կտրատել
Ավելացնել նախապես մարինացված սոխը և լավ խառնել
Ավելացնել քերած պանիր, մայոնեզ և լավ խառնել
Զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք )))
Բարի ախորժակ