Ձեր ընտանիքը շնորհակալ կլինի ձեզ այսպիսի համեղ և հագեցնող ընթրիքի համար: Հավի մսով և կարտոֆիլով ջեռեփուկ

Բաղադրիչներ

1 կգ կարտոֆիլ

500 գ հավի աղացած միս

1 գլուխ սոխ

50 մլ կաթ

աղ

սև և կարմիր պղպեղներ

դխտորի փոշի

սոուսի համար`

100 մլ կաթ

150 գ պանիր

1 ձու

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել մանրացրած սոխ, աղ, սև և կարմիր պղպեղներ, սխտորի փոշի, կաթ և լավ խառնել

Կարտոֆիլը բարակ կտրատել, շարել նախապես ձեթով պատված կաղապարի մեջ

Ավելացնել միսը և հավասարապես տարածել

Առանձին տարայի մեջ կաթ լցնել, ավելացնել  ձու, քերած պանիր, աղ, սև պղպեղ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին: Դնել 180°С տաքացրած ջեռոցում 40 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում