Ձեր ընտանիքը շնորհակալ կլինի ձեզ այսպիսի նախուտեստի համար: Շերտավոր խմորով ռուլետներ

Բաղադրիչներ

500 գ շերտավոր խմոր

1 կարմիր պղպեղ

200 գ ձիթապտուղ

70 գ մայոնեզ

20 գ մանանեխ

100 գ երշիկ

150 գ մոցարելլա պանիր

1 ձու

Պատրաստման եղանակը

Պղպեղն ու ձիթապտուղը բլենդերով հարել

Մայոնեզին ավելացնել հարած պղպեղն ու ձիթապտուղը, մանանեխ և լավ խառնել

Լցնել շերտավոր խմորի վրա, ավելացնել մոցարելլա պանիր, երշիկ և ռուլետի պես փաթաթել

Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, ռուլետները շարել, ձու քսել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում