Բաղադրությունը
- Խմոր
4 հատ ձու,
160 գ ալյուր,
160 գ շաքարավազ,
25 գ կակաո,
100 գ ձեթ,
80 մլ ջուր,
2 թեյի գդալ փխրեցուցիչ,
1 պտղունց աղ:
- Կրեմ
400 մլ սերուցք (30%),
200 գ մուգ շոկոլադ:
- Շոկոլադե ծածկույթ (ջնարակ)
2 ճաշի գդալ կակաո,
4 ճաշի գդալ կաթ,
3-4 ճաշի գդալ շաքարավազ,
50 գ կարագ:
- Օշարակ
100 մլ սուրճ
Պատրաստման եղանակը
Շաքարավազը (բացառությամբ՝ մոտ 2 ճաշի գդալի), ջուրը, ձեթը և կակաոն խառնել և եփել:
Ձուն հարել, մաս-մաս ավելացնել շաքարավազը՝ աստիճանաբար ավելացնելով հարիչի արագությունը:
Ավելացնել աղ, և մաս-մաս ավելացնել եփված զանգվածը՝ անընդհատ հարելով:
Ալյուրի մեջ ավելացնել փխրեցուցիչը, մաղով անցկացնել և 2-3 մասով ավելացնել ստացված զանգվածի մեջ ու խառնել:
Ստացվում է միջին խտության խմոր:
Ձևամանի (30սմ), հատակին յուղաթուղթ փռել, խմորը լցնել մեջը և թխել 180 ջերմաստիճանում մոտ 35 րոպե:
Կրեմը պատրաստելու համար սերուցքը լցնել ամանի մեջ ու տաքացնել՝ անընդհատ խառնելով: Վերցնել կրակի վրայից, ավելացնել շոկոլադը ու 5 րոպե թողնել: Այնուհետև խառնել, մինչև միասեռ զանգված կստացվի, ապա թողնել, որ սենյակային ջերմաստիճանի դառնա և նոր մի քանի ժամ դնել սառնարանում:
Երբ կրեմը լավ սառը կլինի, 1-2 րոպե հարել:
Պատրաստի և հովացած խմորը բաժանել 3 մասի: Յուրաքանչյուր շերտին կրեմ և օշարակ քսել, և տորթը դնել սառնարանում:
Ջնարակը պատրաստելու համար շաքարավազը, կակաոն և կաթը խառնել, դնել միջին կրակին և հասցնել եռման վիճակի, այնուհետև անջատել, մեջը կարագ ավելացնել ու լավ խառնել:
Ջնարակը լցնել տորթի վրա, վրան շոկոլադներով ձևավորել, և տորթը մի քանի ժամ դնել սառնարանում:
Բարի ախորժակ