Բաղադրիչներ
1 կգ սմբուկ
600 գ լոլիկ
2 գլուխ սոխ
5 հատ լավաշ
200 գ պանիր
3 տուփ հալած պանիր
0,5 ճ/գ թթվասեր
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սմբուկը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, ջուր, թողնել 10 րոպե
Սոխը խորանարդաձև կտրարել, տապակել մի քանի րոպե, ապա ավելացնել սմբուկը, խորանարդաձև կտրատած լոլիկը, համեմել աղով, սև պղպեղով և թողնել կրակիմն րոպե
Հալած պանիրները հալեցնել գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում, ապա ավելացնել թթվասեր, սև պղպեղ և լավ խառնել
Կաղապարի ներսը պատել ձեթով, լավաշ դնել, լցնել տապակած բանջարեղենը, այնուհետև պանրային խառնուրդը: Նույն հաջորդականությամբ` ևս 1 շերտ
3-րդ շերտը լավաշ դնել, ձեթ քսել և ավելացնել քերած պանիր: Դնել 180°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե
Զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք )))
Բարի ախորժակ