Հրաժարվել անհնար է` ստացվում է շատ համեղ, հյութեղ և ախորժելի: Մարինացված վարունգ

Բաղադրիչներ

500 գ վարունգ

3 ատամիկ սխտոր

սամիթ

կծու պղպեղ

1,5 թ/գ աղ

0,5 թ/գ կարմիր պղպեղ

6 հատիկ հատիկավոր պղպեղ

1 ճ/գ 6 % խնձորի քացախ

Պատրաստման եղանակը

Վարունգը բաժանել մասերի, ավելացնել մանրացրած սամիթ, կծու պղպեղ՝ ըստ ցանկության, կտրտած սխտոր

Ավելացնել աղ, կարմիր պղպեղ, հատիկավոր պղպեղ, քացախ, լավ խառնել, ծածկել և թողնել 2 ժամ` պարբերաբար խառնելով

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում