Հրաժարվել այսպիսի աղցանից՝ պարզապես անհնար է: Այն չափազանց համեղ է և շատ գեղեցիկ

Բաղադրիչներ

300 գ խաշած տավարի միս

աղ

աև պղպեղ

1-1,5 հատ սոխ

200 գ շամպինյոն

2-3 ճ/գ ձեթ

1 թ/գ սոյայի սոուս

3 լոլիկ

1 փնջիկ հազարի տերև

150 գ մայոնեզ

2-3 ատամիկ սխտոր

75 գ պանիր

սամիթ և նռան հատիկներ` զարդարելու համար    

Պատրաստման եղանակը

Սոխը կտրատել, տապակել, ոսկեգույն երանգ ստանալուն պես ավելացնել միջին չափով կտրատած սունկը, մի պտղունց աղ և սև պղպեղ ցանել, թողնել կրակին

Ավելացնել սոյայի սոուս, թողնել 1-2 րոպե, որպեսզի հեղուկը դուրս գա (պետք է մի փոքր չոր ստացվի)

Լոլիկը բաժանել մասերի, միջուկը հանել, իսկ մնացած մասը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, ավելացնել քերած սխտոր

Խաշած տավարի միսը թել-թել անել, համեմել աղով, սև պղպեղով, լավ խառնել

Մատուցվող ափսեի մեջ հազարի տերևներ փռել, լցնել տավարի միսը (չսեղմել, չհարթեցնել), մայոնեզ քսել

Ավելացնել սունկը, մայոնեզ քսել

Ավելացնել լոլիկը, մայոնեզ քսել

Ավելացնել քերած պանիր, մայոնեզ

Զարդարել սամիթով, նռան հատիկներով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում