Դդմիկով աղցան

Աղցանը ստացվում է հյութալի և համեղ, կարող եք փորձել նաև Ձեր սիրելի բանջարեղեններով:
Բաղադրիչներ
- 300 գր դդմիկ
- սամիթ
- մաղադանոս
- 50 մլ բուսական յուղ
- 1,5 ճաշի գդալ խնձորի քացախ
- 1 ատամիկ սխտոր
- 1 ճաշի գդալ մեղր
- 1/3 թեյի գդալ աղ
Պատրաստման եղանակը
1 Դդմիկը կեղևազրկել, խոհարարական դանակի օգնությամբ բարակ կտորներով կտրել:

2 Համեմել աղով, մի փոքր խառնել և թողնել 30 րոպե:

3 Սամիթը և մաղադանոսը մանր կտրատել, ավելացնել բուսական յուղ, քացախ, մեղր, քերված սխտոր և խառնել:

4 Ավելացնել դդմիկը, լավ խառնել, դնել սառնարանում մոտ 2 ժամ:

Բարի ախորժակ