Բաղադրությունը
1 հատ գազար,
1 հատ բազուկ,
1 ատամիկ սխտոր,
2 ճաշի գդալ ձեթ,
1 թեյի գդալ կիտրոնի հյութ,
կանաչի ՝ ըստ ճաշակի,
աղ՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Ճզմել սխտորը և ավելացնել ձեթ, աղ և կիտրոնի հյութ: Լավ խառնել և թողնել, որ համ առնի:
Մաքրել գազարը և բազուկը, մեծ քերիչով անցկացնել:
Մանր կտրատել կանաչին:
Խառնել բոլոր բաղադրիչները՝ ավելացնելով պատրաստված սոուսը:
Բարի ախորժակ