Հումուս
Բաղադրիչներ
- 1 բաժակ սիսեռ
- 0.5 բաժակ քունջութ
- 1 հատ լիմոն
- 3-4 ատամիկ սխտոր
- ձիթապտղի ձեթ
- աղ
- կարմիր պղպեղ
- սև պղպեղ
- համեմ
Պատրաստման եղանակը
1 Սիսեռը նախապես գիշերը թրջել:
2 Սիսեռը լավ խաշել, իսկ խաշելուց հետո կլեպը հանել:
3 Թահինը կարելի է գնել խանութից կամ պատրաստել: Պատրաստելու համար չոր թավայի մեջ լցնել քունջութը և տապակել այնքան, որ մի փոքր գույնը փոխի: Այնուհետև քունջութի մեջ մի փոքր ջուր լցնել և էլեկտրական հարիչով՝ բլենդերով, հարել:
4 Սիսեռի մեջ մի փոքր իր ջրից ավելացնել և հարել:
5 Սիսեռով զանգվածի մեջ ավելացնել թահինը, սխտորը, սև և կարմիր պղպեղը, աղը, ձիթապտղի ձեթը, լիմոնի հյութը և կրկին հարել:
6 Հումուսը մատուցելիս վրան համեմ, ձեթ, քունջութ, սև և կարմիր պղպեղ շաղ տալ: