Բաղադրիչներ
350 գ հնդկաձավար
700 մլ ջուր
500 գ աղացած միս
70 գ կարագ
150 գ գազար
100 գ սոխ
2 ճ/գ տոմատի մածուկ
4 ատամիկ սխտոր
½ թ/գ սև պղպեղ
1 թ/գ պապրիկա
1.5 թ/գ աղ
Պատրաստման եղանակը
Թավայի մեջ կարագ դնել, լցնել խորանարդաձև կտրատած սոխը, թողնել միջին ուժգնության կրակի վրա 3 րոպե
Ավելացնել քերած գազար, թողնել 5 րոպե
Ավելացնել աղացած միսը, խառնել և թողնել 5 րոպե, ապա ավելացնել ճզմած սխտոր, տոմատի մածուկ, համեմել պապրիկայով, սև պղպեղով, աղով և լավ խառնել
Ավելացնել հնդկաձավարը, ջուրը, թողնել եռա, այնուհետև փակել կափարիչն ու թողնել 20-25 րոպե
Ընթրիքը պատրաստ է )))
Բարի ախորժակ