Հյուրերը այս թխվածքը տեսնելու հետո, կհրաժարվեն սեղանի մյուս ուտեստներից. նրբահամ և թեթև թխվածք, որը կհալչի բերանում

Հատապտղային թխվածք

Բաղադրիչները
4 հատ ձու
180 գ շաքարավազ
1 տուփ վանիլին
250 մլ կեֆիր
150 մլ բուսայուղ
400 գ ալյուր
2 թեյի գդալ փխրեցուցիչ
հատապտուղ
Քերուկ
80 գ ալյուր
50 գ շաքարավազ
50 գ կարագ

Պատրաստման եղանակը

Ձուն, շաքարավազը և վանիլինը հարիչով հարել:

Ավելացնել կեֆիրը, բուսայուղը, և լավ խառնել:

Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը:

Հատապտուղներին ավելացնել 1.5 ճաշի գդալ ալյուր, լավ խառնել, և ավելացնել խմորին:

Լցնել ձևամանի մեջ, վրան ավելացնել շաքարավազը, ալյուրը և կարագը իրար խառնած:

Թխել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում 40-45 րոպե:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում