Կաղամբով աղցան

Թարմ կաղամբով անզուգական աղցան՝ ամառային թարմության համը գնահատողների համար:
Բաղադրիչներ
- 700 գ կաղամբ
- 1 հատ գազար
- 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
- 5 հատ մարինացված վարունգ
- սամիթ
- աղ
Սոուս
- 3 ճաշի գդալ մայոնեզ
- 5 ճաշի գդալ թթվասեր
- 2 ատամիկ սխտոր
- 2 ճաշի գդալ մանանեխ
- 1 թեյի գդալ խմելի–սունելի
Պատրաստման եղանակը
1 Կաղամբը մանր կտրատել:
2 Գազարը անցկացնել քերիչով, և ավելացնել կաղամբին:

3 Մարինացված վարունգը մանր խորանարդներով կտրատել:

4 Ավելացնել պահածոյացված եգիպտացորենը:
5 Սամիթը մանր կտրատել, և ավելացնել աղցանին:
6 Համեմել աղով՝ ըստ ցանկության:

Սոուս
1 Մայոնեզը և թթվասերը խառնել իրար:
2 Սխտորը մանրացնել ավելացնել խառնուրդին:
3 Ավելացնել մանանեխը և խմելի-սունելին, և լավ խառնել:

4 Սուոսը լցնել աղցանի վրա, և խառնել:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: