Հյութեղ կոտլետներ, որոնք չեն թողնի կողքով անտարբեր անցնել

Բաղադրիչները

800 գր հավի կրծքամիս,

200 գր հաց (բատոն),

աղ՝ ըստ ճաշակի

չորահաց,

ձեթ,

100 գ կարագ,

200 գ սերուցք,

սև պղպեղ՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Բատոնից առանձնացնել փափուկ մասը և սերուցքով թրջել:

Աղալ հավի կրծքամիսը:

Հալեցնել և հովացնել կարագը:

Աղացած մսի մեջ ավելացնել բատոնից ստացված զանգվածը, կարագը, աղը և պղպեղը և լավ խառնել: Խառնուրդը 20 րոպե դնել սառնարանում, որպեսզի սառչի:

Մսին կոտլետի տեսք տալ, թաթախել չորահացի մեջ:

Կոտլետները երկու կողմից տապակել ձեթի մեջ, մինչև ոսկեգույն ծածկույթ կստանան:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում