Աղցաններ Բաղադրատոմսեր

Հյութեղ, թեթև և համեղ աղցան, որը կարող եք մատուցել օրվա ցանկացած ժամի, իսկ համից միանշանակ չեք կշտանա

Եգիպտացորենով աղցան
Թեթև և հագեցնող ամառային գույներով աղցան՝ բոլորի համար:

Բաղադրիչներ

  • 300 գ պահածոյացված եգիպտացորեն
  • 220 գ կարմիր պղպեղ
  • 350 գ լոլիկ
  • 40 գ կարմիր սոխ
  • 40 գ ֆետա պանիր
  • 10 գ համեմ
  • 2 ատամիկ սխտոր
  • 0.5 հատ կիտրոն
  • 1 ճաշի գդալ ձիթայուղ
  • 1 ճաշի գդալ խնձորի քացախ
  • կծու չիլի պղպեղ
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Պղպեղը մանր կտրատել:
  • Լոլիկը մանր կտրատել:
  • Սոխը մանր օղակներով կտրատել:
  • Մանրացնել համեմը և չիլի պղպեղը:
  • Ավելացնել եգիպտացորենը, և վրան քամել կիտրոնի հյութը:
  • Ավելացնել աղը, սև պղպեղը, ձիթայուղը, սխտորը և խնձորի քացախը: Լավ խառնել:
  • Վրան ավելացնել ֆետա պանիրը, և մատուցել
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: