Հյութալի, միևնույն ժամանակ խրթխրթան ռուլետներ` լավաշով: Պատրաստե՛ք և ուրախացրեք ձեր ընտանիքի անդամներին

Բաղադրիչներ

2 լավաշ

50 գ ձեթ

1 գլուխ սոխ

1 պղպեղ

1 գազար

1 կգ հավի միս

2-3 մարինացված վարունգ

աղ

սև և կարմիր պղպեղներ

համեմ

300 գ մայոնեզ

1 ձու

քնջութ

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել քերած գազար, թողնել 3 րոպե, ավելացնել միջին մեծությամբ կտրատած պղպեղ և թողնել ևս 3-4 րոպե

Հավի միսը խաշել, կտրատել, ավելացնել տապակին և թողնել 3-4 րոպե

Ավելացնել միջին երկարությամբ կտրատած վարունգ, աղ, սև և կարմիր պղպեղներ, թողնել ևս 3 րոպե և վերցնել կրակից

Լավաշը բացել, մայոնեզ քսել, ավելացնել մանրացրած համեմ, ստացված տապակի մի մասը և փաթաթել ռուլետի պես: Նույնը կրկնել 2-րդ լավաշի հետ

Ձու քսել, քնջութ ցողել, բաժանել մասերի և դնել 200°С տաքացրած ջեռոցում 10-12 րոպե

Համտեսելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում