Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Հյութալի կոտլետներ, որոնք կգոհացնեն Ձեր ընտանիքին

Հավի կրծքամսով կոտլետներ
40 минуты
Պատրաստում ենք անհավանական համեղ և արագ պատրաստվող կոտլետներ, որը Ձեր սեղանի անբաժանելի մասը կդառնա:

Բաղադրիչներ

  • 700 գ հավի կրծքամիս
  • 5 ճաշի գդալ ալյուր
  • 3 ճաշի գդալ թթվասեր
  • 1 հատ ձու
  • 10 գ մաղադանոս
  • աղ
  • պղպեղ
  • բուսայուղ

Պատրաստման եղանակը

  • Հավի կրծքամիսը և մաղադանոսը մանր կտրատել, ավելացնել աղ և սև պղպեղ:
  • Ավելացնել 3 ճաշի գդալ թթվասեր:
  • 1 հատ հավկիթ հարել, ավելացնել ստացված զանգվածին և խառնել:
  • Ավելացնել 5 ճաշի գդալ այլուր:
  • Տապակել բուսայուղի մեջ:
Բարի ախորժակ: