Без рубрики Բաղադրատոմսեր Սառը ուտեստներ

Հիանալի նախուտեստ, որն անտարբեր չի թողնի ոչ ոքի

Սմբուկով նախուտեստ
Սմբուկով նախուտեստը կլրացնի Ձեր տոնական սեղանը: Այն ունի հիանալի համ և գեղեցիկ տեսք:

Բաղադրիչներ

  • 2 հատ սմբուկ
  • 4 հատ ձու
  • 180 գր պանիր
  • 150 գր խոզապուխտ
  • 2 ճաշի գդալ թթվասեր
  • 2 ճաշի գդալ մայոնեզ
  • 2 ատամիկ սխտոր
  • աղ
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Բարակ կտրատել սմբուկները։ Համեմել աղով և թողնել մոտ 10 րոպե։
  • Անձեռոցիկի օգնությամբ մի փոքր սեղմել: (այդպես սմբուկները ավելի պլաստիկ են դառնում)
  • Դնել ձևամանի մեջ, վրան բուսական յուղ քսել։ Եփել ջեռոցում 200°C  ջերմաստիճանում մոտ 15 րոպե։
  • Միջուկի համար ձուն եփել: Դեղնուցն ու ապիտակուցն առանձին–առանձին անցկացնել քերիչով: Պանիրը ևս քերիչով անցկացնել, իսկ մաղադանոսը մանր կտրատել:
  • Թթվասերը խառնել մայոնեզի հետ, վրան սխտոր ճզմել, ավելացնել սև պղպեղ և լավ խառնել։
  • Մայոնեզով զանգվածը առանձին լցնել պանրի, դեղնուցի և սպիտակուցի վրա (սպիտակուցի վրա բավական է լցնել 1 թեյի գդալ) և խառնել։
  • Սննդային տոպրակի վրա շարել սմբուկը՝ սմբուկի ծայրերը միմյանց վրա դնելով:
  • Վրան հավասարաչափ քսել պանիրը, շարել խոզապուխտը։ Հերթականությամբ քսել դեղնուցն ու սպիտակուցը, լցնել մաղադանոսը։
  • Ամուր փաթաթել սննդային տոպրակով և դնել սառնարանում մոտ 2 ժամ։ Մատուցելիս բաժանել կտորների։ 
Կարող եք խոզապուխտի փոխարեն լոլիկ դնել: Այդպես էլ է շատ համեղ: