Էկլերներ. նրբահամ, փխրուն, ախորժելի…

Էկլեր
Այս էկլերները հիանալի համ ունեն, թեթև են և փխրուն:

Բաղադրիչներ

Խմոր

  • 150 մլ կաթ
  • 150 մլ ջուր
  • 150 գր կարագ
  • 200 գր ալյուր
  • 6–7 հատ ձու
  • 0.5 թեյի գդալ աղ

Կրեմ

  • 320 մլ կաթ
  • 80 գր շաքարավազ
  • 30 գր կարագ
  • 30 գր օսլա
  • 2 հատ ձու
  • 500 մլ սերուցք (33-35%)
  • 1.5 թեյի գդալ ժելատին
  • 60 մլ ջուր
  • 1 պտղունց աղ
  • վանիլին

Լրացուցիչ

  • շոկոլադ (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը

Եփովի կրեմ

1 40 գր շաքարավազը և օսլան խառնել, ավելացնել 100մլ կաթ, ձու և լավ հարել:
2 Առանձին թավայի մեջ լցնել 220 մլ կաթ, 40 գր շաքարավազ, մի փոքր աղ և եփել մինչև եռալը: Այս զանգվածը աստիճանաբար ավելացնել նախորդ խառնուրդին, անընդհատ խառնել և նորից լցնել թավայի մեջ:
3 Եփել ցածր կրակի վրա, մինչև զանգվածի խտանալը, հանել կրակի վրայից, ավելացնել կարագ և խառնել 1–2 րոպե: Ստացված կրեմային զանգվածը անցկացնել մաղով:

Կրեմ

1 Ժելատինը և ջուրը խառնել, թողնել մոտ 10 րոպե: Դնել կրակին և եփել մինչև ժելատինի լուծվելը:
2 Տաք ժելատինը ավելացնել կրեմային զանգվածին, լավ խառնել, փակել սննդային տոպրակով և թողնել, որ սառչի:
3 Սերուցքին ավելացնել վանիլին և հարել, մինչև որ փրփրի: Ստացված զանգվածը երկու մասի բաժանել, մաս–մաս ավելացնել եփովի կրեմին և զգուշությամբ խառնել:(խառնել միայն մեկ ուղղությամբ)

Խմոր

1 Թավայի մեջ լցնել ջուր, կաթ, կարագ, եփել մինչև եռալը, այնուհետև ավելացնել աղ: Խառնել մինչև կարագի հալվելը:
2 Ավելացնել ալյուրը և լավ խառնել: Խմորը պետք է չկպչի թավայի պատերին: (եփել միջին կրակի վրա)
3 Հանել թավայի միջից և հարիիչով հարել մոտ 2–3 րոպե (ցածր արագությամբ), այնուհետև մեկ–մեկ ավելացնել ձուն և հարել մինչև համասեռ դառնալը:
4 Խմորը լցնել խոհարարական պարկի մեջ, ձևամանը ծածկել յուղաթերթով, և վրան մաս–մաս լցնել խմորը: Ձվի դեղնուցը խառնել մի փոքր ջրի հետ և քսել խմորների վրա:
5 Եփել նախապես տաքացրած ջեռոցում մոտ 40 րոպե 180–190°C ջերմաստիճանում:
6 Խոհարարական պարկի օգնությամբ կրեմը լցնել էկլերների մեջ:
7 Շոկոլադը հալեցնել և ձևավորել էկլերները: Կարելի է ձևավորել այլ տարբերակով:
Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում