Բաղադրությունը
Խմոր
- 3 հատ ձու,
- 1/4 թեյի գդալ աղ,
- 100 գ շաքարավազ,
- 2 ճաշի գդալ մեղր,
- 130 գ ալյուր,
- 20 գ կակաո,
- 2 թեյի գդալ փխրեցուցիչ:
Կրեմ
- 250 գ եփած խտացարած կաթ,
- 200-250 գ կարագ,
- վանիլին,
- շոկոլադ՝ տորթի վրա շաղ տալու համար:
Պատրաստման եղանակը
Ձուն, աղը և շաքարավազը հարել, մինչև փրփրուն զանգված կստացվի (մոտ 3 անգամ ծավալով շատ):
Ավելացնել մեղրը, և ևս 1 րոպե հարել: Եթե մեղրը պինդ է, ապա այն պետք է հալեցնել:
Ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը խառնել, մաղով անցկացնել և մաս-մաս լցնել ձվով զանգվածի մեջ՝ ընթացքում խառնելով:
Ջեռոցի սովորական ձևամանի հատակին յուղաթուղթ փռել, և խմորը լցնել մեջ:
Թխել 15-20 րոպե 180 ջերմաստիճանում:
Կրեմը պատրաստելու համար հարել կարագը, այնուհետև ավելացնել խտացրած կաթը ու միասին հարել: Վերջում մի փոքր վանիլին ավելացնել կրամի մեջ, և 2-3 րոպե հարել:
Թխված խմորը բաժանել 3 հավասար մասի, իսկ կողքերից կտրված մասերը փշրել և օգտագործել ձևավորելիս:
Յուրաքանչյուր շերտին կրեմ քսել, կողքերին ևս, և տորթը զարդարել փշրանքներով և հալեցրած շոկոլադով: Գոնե 2-3 ժամ թողնել, որ կրեմը ներծծվի:
Բարի ախորժակ