Բաղադրությունը
200 գ հավի փափկամիս,
1-1.5 ճաշի գդալ թթվասեր կամ մայոնեզ,
120 գ պահածոյացված անանաս,
20-30 գ պինդ պանիր (ըստ ցանկության),
1 հատ սոխ,
100-120 գ պահածոյացված եգիպտացորեն,
փոքր փունջ կանաչի,
համեմունքներ՝ ըստ ցանկության:
Պատրաստման եղանակը
Հավի փափկամիսը խաշել, ջրի մեջ մի փոքր համեմունքներ և աղ ավելացնել: Եփել 20-25 րոպե, իսկ հետո միսը հանել ջրից, և թողնել, որ հովանա: Հովանալուց հետո ոչ մեծ կտորներով կտրատել:
Մի աման վերցնել, դրա մեջ լցնել հավը, եգիպտացորենը և նախապես մանր կտրատված անանասի կտրոները, մի փոքր խառնել:
Սոխը և կանաչին մաքրել ու մանր կտարտել, լցնել մյուս բաղադրիչների վրա:
Վերջում ավելացնել թթվասերը կամ մայոնեզը, մի լավ խառնել և մատուցել:
Բարի ախորժակ