Բաղադրությունը
- 3 հատ ձու,
- 1 հատ հավի կրծքամիս,
- 2 հատ վարունգ,
- 1/4 դդմիկ,
- 1 հատ սոխ,
- 3-4 հատ հազարի տերև,
- 3 ճաշի գդալ ձեթ,
- 3 ճաշի գդալ սոյայի սոուս,
- 2-3 ատամիկ սխտոր,
- աղ,
- պղպեղ:
Պատրաստման եղանակը
Յուրաքանչյուր ձուն առանձին ջարդել, աղ ավելացնել և հարել: Թավայի մեջ ձեթ լցնել, այնուհետև ավելացնել ձուն, 2 կողմից տապակել, և նրբաբլիթի պես շերտ պատրաստել: Այսպես ստացվում է ընդհանուր 3 շերտ:
Հավի կրծքամիսը խաշել, կտրատել կամ թել-թել անել:
Վարունգը և դդմիկը երկարավուն կտրատել:
Ձվից պատրաստված շերտերը ևս երկարավուն կտրատել:
Սոխը և հազարի տերևները կտրատել:
Աղցանը համեմելու համար ձեթը, սոյայի սոուսը, ճզմված սխտորը խառնել և լցնել աղցանի վրա ու լավ խառնել:
Աղցանը 15 րոպե թողնել, որ մարինացվի:
Բարի ախորժակ