Բաղադրիչներ
500 գ շերտավոր խմոր
400 գ աղացած միս
1 ձու
1 գլուխ սոխ
50 գ ալյուր
5 գ աղ
5 գ սև պղպեղ
150 գ սունկ
50 գ սերուցքային պանիր
100 գ պանիր
սամիթ
1 ձվի դեղնուց
Կաղապարի չափը՝ 32*20 սմ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել ձու, մանրացրած սոխ
Սունկը մանր կտրատել, տապակել և ավելացնել մսին
Ավելացնել ալյուր, աղ, սև պղպեղ, լավ խառնել և միջին չափի գնդեր անել
Խմորից շրջանակներ կտրել, մի փոքր գրտնակել, դնել 1-ական մսե գունդ և ամրացնել խմորի կողային մասերը
Յուրաքանչյուրի վրա խմորից շրջանակ դնել և ամրացնել
Սերուցքային պանրին ավելացնել քերած պանիր, մանրացրած սամիթ, լավ խառնել և 1 –ական թ/գ դնել յուրաքանչյուր զամբյուղի վրա։ Պատել ձվի դեղնուցով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ