Հավի մսով ուտեստ
Այս ուտեստը հիանալի տարբերակ է հյուրերին զարմացնելու համար:
Բաղադրիչներ
- 6 հատ հավի բդիկ
- 2 ատամիկ սխտոր
- 1 ճաշի գդալ բուսական յուղ
- 2 ճաշի գդալ հալած պանիր
- աղ
- կծու չիլի պղպեղ
- պապրիկա
- քրքում
Խմոր
- 250 գր ալյուր
- 0.5 թեյի գդալ աղ
- 0.5 թեյի գդալ շաքարավազ
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1 հատ ձու
- 150 գր թթվասեր
- 1 ճաշի գդալ բուսական յուղ
Պատրաստման եղանակը
1 Հավի բդիկներին ավելացնել աղ, պապրիկա, չիլի պղպեղ, քրքում, մանրացրած սխտոր և բուսական յուղ: Լավ խառնել, ծածկել և թողնել 30 րոպե:
2 Եփել ջեռոցում մոտ 40 րոպե 180°C ջերմաստիճանում:
3 Խմորի համար ալյուրին խառնել աղ, շաքարավազ և փխրեցուցիչ: Մեկ այլ տարայի մեջ խառնել թթվասերը, բուսական յուղը և ձուն, ավելացնել չոր բաղադրիչներին, և հունցել խմորը:
4 Վրան բուսական յուղ քսել, փակել տարան և դնել մի կողմ:
5 Հավի միսը առանձնացնել ոսկորից, միսը կտրատել, ավելացնել հալած պանիր և խառնել:
6 Խմորը բաժանել 6 մասի, յուրաքանչյուր կտորը ձեռքերով հարթեցնել: Լցնել հավի միսը, մեջտեղում դնել ոսկորը (ըստ ցանկության):
7 Հավաքել խմորի ծայրերը, վրան հարած ձու քսել, ոսկորի ծայրը փակել փայլաթիթեղով:
8 Եփել ջեռոցում մոտ 20 րոպե 180°C ջերմաստիճանում:
Բարի ախորժակ