Հետաքրքիր, յուրօրինակ և համեղ ընթրիքի տարբերակ: Հավի միսը` կաղամբով

Բաղադրիչներ

1 կաղամբ

4 հավի բուդ կամ կրծքամիս

1,5 ճ/գ մայոնեզ

2 ճ/գ սոյայի սոուս

3 ատամիկ սխտոր

սև և կարմիր պղպեղներ

¼ թ/գ տոմատի մածուկ

1/3 թ/գ սխտորի փոշի

1-2 -/գ ձեթ

Պատրաստման եղանակը

Հավի մսին ավելացնել մայոնեզ, սոյայի սոուս, ճզմած սխտոր, սև և կարմիր պղպեղներ, ¼ թ/գ տոմատի մածուկ, լավ խառնել և թողնել 15 րոպե

Կաղամբը շրջանաձև կտրել (քանի կտոր միսն է, այնքան էլ պետք է լինի կաղամբը): Ջեռոցի թավայի մեջ ձեթ քսել և շարել կաղամբները

Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ավելացնել սխտորի փոշի, ձեթ և լավ տարածել

Յուրաքանչյուրի վրա դնել 1 կտոր միս և տեղափոխել 180°С տաքացրած ջեռոց` 40 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում