Հետաքրքիր մոտեցում, յուրօրինակ համ և պարզապես անմահական նախուտեստ: Կաղամբը` ջեռոցում

Բաղադրիչներ

1 փափուկ կաղամբ

1 ցողուն կանաչ սոխ

4 ձու       

50 մլ յոգուրտ

աղ

սև պղպեղ

80 գ ալյուր

8 գ խմորիչ

ձիթայուղ

100 գ պանիր

Պատրաստման եղանակը

Կաղամբը մանր կտրատել, ավելացնել կտրատած կանաչ սոխը, համեմել աղով, սև պղպեղով և ձեռքերով մի փոքր տրորել

Առանձին տարայի մեջ 4 ձու կոտրել, ավելացնել յոգուրտ, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Ավելացնել ալյուր, լավ խառնել, ավելացնել խմորիչ, լավ խառնել

Ստացված զանգվածը լցնել կաղամբի վրա, լավ խառնել, ավելացնել ձիթայուղ` խառնել

Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել, ձիթայուղ քսել, կաղամբը լցնել, հավասարապես, տարածել (ոչ տապակի ամբողջ երկայնքով) և դնել 170°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Հանել, քերած պանիր ավելացնել և ևս 10-15 րոպե դնել ջեռոցում

փորձե՞նք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում