Բաղադրիչներ
400 գ հավի խաշած բդիկ` առանց ոսկորի (կարելի է փոխարինել կրծքամսով)
300 գ գազար
250 գ սոխ
200 գ թթու վարունգ
2 ատամիկ սխտոր
10 գ մաղադանոս
2 ճ/գ մայոնեզ
3 ճ/գ ձեթ
1 ճ/գ կիտրոնի հյութ
1,5 լ ջուր
1,3 թ/գ սև պղպեղ
1,5 թ/գ աղ
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել, 5-6 րոպե տապակել միջին ջերմության կրակի վրա: Տեղափոխել տարայի մեջ, նույն թավայում 1 ճ/գ ձեթ լցնել և տապակել քերած դազարը` 5-6 րոպե
Թթու վարունգը երկարությամբ, բարակ կտրատել, սխտորը մանրացնել, խառնել վարուգին
Հավի միսը մանրացնել, ավելացնել վարունգին: Ավելացնել մանրացրած մաղադանոս
Ավելացնել տապակած սոխը, գազարաը, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել կիտրոնի հյութ, մայոնեզ և լավ խառնել
Եվ աղցանը պատրաստ է )))
Բարի ախորժակ