Բաղադրիչներ
500 գ սմբուկ
500 գ հավի կրծքամիս + ½ բաժակ ջուր
1 պղպեղ
1 լոլիկ
1 գազար
1 գլուխ սոխ
մաղադանոս
2 ճ/գ մայոնեզ
2 թ/գ քրքում
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սմբուկը միջին երկարությամբ կտրատել, 15 րոպե թողնել աղաջրում, տապակել և վերցնել կրակից

Հավի կրծքամիսը համեմել աղով, քրքումով, 2 կողմից 3-ական րոպե տապակել, ապա ջուր լցնել, ծածկել կափարիչն ու թողնել 15 րոպե

Արդեն պատրաստ հավի միսը խորանարդաձև կտրատել և ավելացնել սմբուկին

Սոխը կիսալուսնաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել միջին երկարությամբ կտրատած գազար, պղպեղ, ևս 3 րոպե տապակել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Լոլիկի միջուկը հեռացնել, մնացած մասը միջին երկարությամբ կտրատել և ավելացնել աղցանին

Ավելացնել մաղադանոս, աղ, սև պղպեղ, մայոնեզ, լավ խառնել և մատուցել )))

Բարի ախորժակ