Հետաքրքիր գաղափար նախաճաշի համար

Բաղադրությունը

  • 3 հատ ձու,
  • 100 գ խաշված բրինձ,
  • 2 հատ նրբերշիկ կամ երշիկ,
  • 1/2 բուլղարական պղպեղ,
  • կանաչ սոխ,
  • աղ,
  • սև պղպեղ,
  • ձեթ:

Պատրաստման եղանակը

Կանաչ սոխը, բուլղարական պղպեղը շատ մանր կտրատել,իսկ նրբերշիկը  քերիչով անցկացնել:

Խորը աման վերցնել և մեջը լցնել բրինձը, ձուն, բուլղարական պղպեղը, կանաչ սոխը, նրբերշիկը, սև պղպեղը և աղ ու լավ խառնել:

Թավայի մեջ մի փոքր ձեթ լցնել, և խառնուրդը լցնել մեջը: Այսպես պատրաստել մի քանի լոշիկ՝ երկու կողմից տապակելով:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում