Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Հետաքրքիր գաղափար լավաշով համեղ կարկանդակներ պատրաստելու համար

Լավաշով կարկանդակներ
40 минуты
Այս համեղ կարկանդակները շատ արագ են պատրաստվում: Իսկ միջուկը Ձեր ցանկությամբ կարող եք փոփոխել:

Բաղադրիչներ

  • լավաշ
  • 120 գ պանիր
  • 200 գ կաթնաշոռ
  • կանաչի
  • աղ
  • 3 հատ ձու
  • 2 ճաշի գդալ թթվասեր
  • քունջութ

Պատրաստման եղանակը

  • Միջուկը պատրաստելու համար քերված պանիրը, կաթնաշոռը, կտրատված կանաչին, աղը և 1 հատ ձուն լավ խառնել:
  • Առանձին ամանի մեջ մյուս 2 ձվի հետ խառնել թթվասերը:
  • Լավաշի շերտի վրա քսել թթվասերով զանգվածը, լցնել միջուկը, և լավաշը խողովակի պես փաթաթել:
  • Խողովակը կտորների բաժանել, վրան թթվասերով զանգվածից քսել, և քունջութ շաղ տալ:
  • Թխել 15-20 րոպե 200օC-ում:
Բարի ախորժակ