Հետաքրքիր աղանդեր տորթի փոխարեն

Բաղադրությունը

(3 բաժակ, յուրաքանչյուրը 300 մլ)

Կրեմ

  • 2 հատ ձու,
  • 100 գ շաքարավազ,
  • 1 թեյի գդալ վանիլին վանիլային շաքար,
  • 2 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա,
  • 500 գ թթվասեր,
  • 60 գ կարագ:

Միջուկ (փշրանք)

  • 250 գ չոր թխվածքաբլիթ,
  • 60 գ կարագ,
  • 30 գ ընկույզ:

Պատրաստման եղանակը

Կրեմը պատրաստելու համար հաստ հատակով թավա վերցնել:

Թավայի մեջ լցնել ձուն, շաքարավազը և տրորել/հարել:

Ավելացնել վանիլային շաքարը, եգիպտացորենի օսլան և խառնել:

Այնուհետև ավելացնել բարձր յուղայնությամբ թթվասերը և լավ խառնել:

Թավան դնել միջին ուժգնությամբ կրակին, և անընդհատ խառնել զանգվածը, մինչև այն կխտանա:

Հենց կրեմը սկսի եռալ, թավան վերցնել կրակի վրայից, կրեմի մեջ կարագ ավելացնել ու խառնել:

Կրեմը թողնել, որ սառչի՝ ժամանակ առ ժամանակ այն խառնելով:

Թխվածքաբլիթները փշրել:

Ընկույզը մանր կտրատել:

Թխվածքաբլիթը, ընկույզը և հալեցրած կարագը միասին խառնել:

Բաժակ վերցնել, և հաջորդական շերտերով մեջը լցնել կրեմը, իսկ հետո ընկույզով ու բլիթով զանգվածը:

Աղանդերը նվազագույնը 1 ժամ դնել սառնարանում:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում