Յուրահատուկ տարբերակ պելմենիներ պատրաստելու համար

Յուրահատուկ պելմենիներ
Այս պատրաստման եղանակը կխնայի Ձեր ժամանակը` միաժամանակ գոհացնելով բոլոր համտեսողներին: Ուտեստը կարող եք մատուցել թթվասերով:

Բաղադրիչներ

Խմոր

  • 400 գր ալյուր
  • 200 մլ ջուր
  • 1 հատ ձու
  • 1/2 թեյի գդալ աղ

Միջուկ

  • 500 գր աղացած միս
  • 1 հատ սոխ
  • աղ
  • աղացած սև պղպեղ
  • կարմիր պղպեղ

Լրացուցիչ

  • 1 հատ սոխ
  • 1 հատ գազար
  • 1 ճաշի գդալ տոմատի մածուկ
  • 3 հատ կարտոֆիլ
  • 500 մլ ջուր
  • աղ
  • բուսական յուղ

Պատրաստման եղանակը

1 Ալյուրին խառնել աղը, ավելացնել ձուն և ջուրը: Հունցել խմորը, փակել սննդային տոպրակով և թողնել 15 րոպե:
2 Միջուկի համար սոխը մանր կտրատել, ավելացնել աղացած մսին, համեմել աղով և պղպեղով:
3 Խմորի վրա ալյուր շաղ տալ, գրտնակել և բաժանել երկու մասի: Յուրաքանչյուր մասի վրա քսել աղացած միսը:
4 Փաթաթել և բաժանել կտորների:
5 Կարտոֆիլը կտրատել, քերիչով անցկացնել գազարը, սոխը մանրեցնել:
6 Բուսական յուղի մեջ մի քանի րոպե տապակել սոխն ու գազարը, ավելացնել տոմատի մածուկը, կարտոֆիլը: Մի փոքր ջուր լցնել:
7 Վրան շարել պելմենիները, ջուր ավելացնել և շոգեխաշել փակ կափարիչով միջին կրակի վրա 35–40 րոպե:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում