Բաղադրությունը
3 հատ ձու,
մոտ 150 մլ կաթ,
լավաշ (200 գ),
150-200 գ պանիր,
կանաչի՝ ըստ ցանկության,
մոտ 100 գ կաթնաշոռ,
աղ՝ ըստ ցանկության:
Պատրաստման եղանակը
Մի խորը աման վերցնել, և դրանում լավ խառնել կաթնաշոռը, կաթը, պանիրը, ձուն և աղը: Պանիրը հարկավոր է նախապես քերիչով անցկացնել:
Դրանից հետո մանր կտրատել կանաչին և ավելացնել զանգվածին:
Լավաշը հավասարաչափ կտրատել՝ ձևամանին համապատասպան:
Ձևամանի հատակին մի քանի շերտ լավաշ փռել, լցնել միջուկը և լավ տարածել:
Նորից կատարել նույն գործողությունը, այսինքն՝ արդեն տարածված միջուկի վրա լավաշի շերտեր դնել, միջուկ լցնել, տարածել: Այսպես շարունակել այնքան ժամանակ, մինչև կսպառվեն բաղադրիչները:
Վերջին շերտի վրա կրկին մի քանի լավաշ դնել և վրան քերած պանիր շաղ տալ:
Ուղարկել ջեռոցը մոտ 30 րոպե 200 ջերմաստիճան տաքությամբ:
Պատրաստ լինելուց հետո հանել ջեռոցից և վայելել:
Բարի ախորժակ