Բաղադրությունը
Թթվասեր -600 գրամ (250 գրամ – խմորի համար, 350գ-ը` կրեմի համար),
Շաքարավազ- 2 բաժակ (1 բաժակ խմորի համար, 1 բաժակ կրեմի համար),
Ալյուր – 1,5 բաժակ,
Սոդա – 2/3 թեյի գդալ,
Ձու – 3 հատ,
Վանիլին-0,5 թեյի գդալ:
Պատրաստման եղանակը
Ձուն և շաքարավազը հարել:
Ավելացնել թթվասեր, սոդա, վանիլին և ալյուր և լավ խառնել, որպեսզի միասեռ զանգված դառնա:
Ձևամանին ձեթ քսել և խմորը լցնել դրա մեջ:
Թխել 200 ջերմաստիճանում:
Կրեմի համար հարել թթվասերը և շաքարավազը:
Պատրաստի տորթը բաժանել շերտերի և կրեմ քսել:
Տորթը ձևավորել ըստ ցանկության՝ բլիթներով, քերած շոկոլադով, մրգերով և այլն:
Մի քանի ժամ թողնել, որ կրեմը ներծծվի և մատուցել:
Բարի ախորժակ