Բաղադրությունը
- 400 մլ ջուր,
- 250 գ մակարոն,
- 1 հատ սոխ,
- 1 հատ գազար,
- ձեթ (25գ),
- աղ,
- սև պղպեղ,
- սամիթ:
Պատրաստման եղանակը
Սոխը մանր կտրատել և ձեթի մեջ տապակել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա: Այնուհետև ավելացնել քերիչով անցկացված գազարը ու միասին տակապել, մինչև զանգվածը կփափկի:
Մակարոնն ավելացնել տապակված զանգվածի մեջ, համեմել աղով ու լավ խառնել:
Մակարոնի վրա ջուր լցնել և շոգեխաշել թույլ կրակին մոտ 15 րոպե:
Պատրաստի մակարոնները համեմել սև պղպեղով և խառնել:
Վերջում վրան կտրատված սամիթ շաղ տալ:
Բարի ախորժակ