Հեշտ, արագ և ամենակարևորը հագեցնող կարկանդակ, որը դուր կգա ընտանիքի բոլոր անդամներին

Բաղադրությունը

  • 200 գ լավաշ,
  • 3 հատ ձու,
  • 3 ճաշի գդալ թթվասեր,
  • 100 մլ կաթ,
  • 150 գ խոզապուխտ,
  • 150-200 գ պանիր,
  • աղ՝ ըստ ճաշակի,
  • կանաչի՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Ջարդել 3 ձուն, մի պտղունց աղ ավելացնել, այնուհետև 100 մլ կաթ ու խառնել: Վերջում ավելացնել թթվասերը, կանաչին և կրկին խառնել:

Լավաշը երկար տողաձև կտրատել և լցնել խառնուրդի մեջ, ապա խառնել, որպեսզի լավաշն իր մեջ ներծծի մեր պատրաստած զանգվածը:

Վերցնել ձևամանը, լավաշով ստացված խառնուրդի մի մասը լցնել դրա մեջ, վրան շերտով ավելացնել կտրատված խոզապուխտը, քերիչով անցկացված պանրի մի մասը, հետո կրկին լավաշը և մնացած քերված պանիրը:

Կարկանդակն ուղարկել ջեռոցը և եփել 25 րոպե 200 ջերմաստիճանում:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում