Բաղադրիչներ
80 գ շամպինյոն
0,5 սոխ
4 ատամիկ սխտոր
160 գ մակարոն (սպագետի)
1 թ/գ աղ
2 ճ/գ ձեթ
20 գ կարագ
սև և կարմիր պղպեղներ
1 ճ/գ ձիթայուղ
400 մլ ջուր
150 գ կաթ
150 գ սերուցք
մաղադանոս
Հավի միսը մարինացնելու համար`
1 հավի կրծքամիս
0,5 թ/գ աղ
սև և կարմիր պղպեղներ
1 ճ/գ ալյուր
1 ճ/գ ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը բարակ և միջին երկարությամբ կտրատել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, ալյուր, ձիթայուղ, լավ խառնել, թողնել 30 րոպե, 10 րոպե տապակել և թողնել մի կողմ
2 ճ/գ ձեթին ավելացնել կարագ, ավելացնել խորանարդաձև կտրատած սոխ, սխտոր, տապակել 2-3 րոպե, ապա ավելացնել տապակած միսը, 400 մլ ջուր, ծածկել կափարիչն ու թողնել եռա
Ավելացնել մակարոնը, թողնել միջին ջերմության կրակի վրա 5-7 րոպե
Ավելացնել կաթ, սերուցք, աղ, սև պղպեղ, շրջանաձև կտրատած սունկ և թողնել կրակին 5 րոպե (մինչև մակարոնը եփվի)
Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))
Բարի ախորժակ