Հարմար է մատուցել ցանկացած խավարտի հետ: Տապակած հավի կրծքամիս

Բաղադրիչներ

1 գլուխ սպիտակ  սոխ

1 գլուխ կարմիր սոխ

2 հավի կրծքամիս

2 ճ/գ ձեթ

աղ

սև և կարմիր պղպեղներ

2 ճ/գ տոմատի մածուկ

3 ատամիկ սխտոր

50 մլ ջուր + 1 ճ/գ տոմատի մածուկ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը բաժանել միջին մեծության կտորների, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, ձեթ, տոմատի մածուկ

Սխտորը մանրացնել, 1 րոպե տապակել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած 2 գլուխ սոխ, թողնել 2 րոպե, ավելացնել աղ, ջուր, տոմատի մածուկ, լավ խառնել, թողնել 3 րոպե և վերցնել կրակից

Առանձին թավայի մեջ 3 րոպե տապակել հավի կրծքամիսը

Ավելացնել տապակած սոխը, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 10 րոպե

Զարդարեք մանրացրած սամիթով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում