Հավի մսով տաք ուտեստ

1 час 30 минуты
Բաղադրիչներ
- 5 հատ հավի տոտիկներ
- 150 գ պանիր
- 2 ատամիկ սխտոր
- 1 թեյի գդալ աղ
- 1/2 թեյի գդալ սև պղպեղ
- 100 գ տոմատի մածուկ
- 200 մլ ջուր
Պատրաստման եղանակը
- Հավի ոտիկներից հանել ոսկորը, ցանկության դեպքում՝ նաև կաշին:
- Առանձնացված փափկամիսը «ծեծել», համեմել աղով և պղպեղով:

- Պանիրը քերիչով անցկացնել:
- Մաղադանոսը մանր կտրատել:
- Միասին խառնել մաղադանոսը, պանիրը և ճզմված սխտորը:

- Վերցնել 1 հատ փափկամիս, պանրով և մաղադանոսով զանգվածը լցնել ծայրի մասում և փաթաթել:

- Փափկամիսը ամրացնել փայտիկների միջոցով:

- 200 մլ ջուրը և տոմատի մածուկը խառնել:
- Ջեռոցի ձևամանի մեջ ձեթ լցնել, դնել հավի կտորները, և վրան տոմատի մածուկով զանգվածը լցնել:

- Ամանը ծածկել փայլաթղթով:
- Եփել 180 ջերմաստիճանում 30 րոպե:
- 30 րոպե անց փայլաթուղթը հանել և ևս 30-35 րոպե եփել:

- Մատուցելիս փայտիկները հանել, կտորների վրա ուտեստի սոուսից կամ միջուկից լցնել:

Բարի ախորժակ
