Հավի մսով և սնկով ուտեստ

1 час 30 минуты
Բաղադրիչներ
- 900 գ հավի փափկամիս
- 400 գ շամպինիոն
- 100 մլ խիտ սերուցք (20% կամ 30%)
- 100 գ պանիր
- 2 հատ սոխ
- 1 թեյի գդալ սխտորի փոշի
- 0.5 թեյի գդալ համեմունք նախատեսված հավի մսի համար
- ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը լավ լվանալ և չորացնել, իսկ հետո կրծքամիսը երկայնքով բաժանել 2 մասի և «ծեծել»:
- Կրծամիսը համեմել աղով, սխտորի փոշով և հավի մսի համար նախատեսված համեմունքով և թողնել, որ մարինացվի:

- Սոխը մանր կտրատել և տապակել:
- Այնուհետև ավելացնել կտրատված շամպինիոնը ու միասին տապակել:
- Երբ այս զանգվածը գրեթե պատրաստ կլինի, ավելացնել սերուցք և աղ ու ևս մի քանի րոպե եփել: Այնուհետև ավելացնել քերված պանիրը և խառնել:

- Փայլաթուղթը քառակուսաձև կտրել, հավի կրծքամիսը դնել մեջը, մսի մեջ լցնել սնկով միջուկը և մսով կոկիկ ծածկել՝ գունդ ստանալով: Այս ամենը վերջում ծածկել փայլաթղթով:

- Եփել 190-200 ջերմստիճանում 40-45 րոպե:

- Երբ ժամանակը լրանա, փայլաթուղթը բացել, և ևս 10 րոպե ուտեստը եփել ջեռոցում:

