Բոլորը հենց այս ջեռեփուկի բաղադրատոմսը կխնդրեն ձեզանից։ Յուրօրինակ սոուսով և հավի մսով ջեռեփուկ

Բաղադրիչներ

4 հատ մեծ խաշած կարտոֆիլ

1 լ ջուր

500 գ հավի կրծքամիս

կանաչ սոխ

1 բուլղարական պղպեղ

1 թ/գ աղ

½  թ/գ կարմիր պղպեղ

½  թ/գ սև պղպեղ

1 թ/գ ուրց

100 գ պանիր

Սոուսի համար`

4 ճ/գ արևածաղկի ձեթ

4 ատամիկ սխտոր

2 ճ/գ ալյուր

3 բաժակ կաթ (600 մլ)

1 թ/գ աղ

1 թ/գ շաքարավազ

½ թ/գ կարմիր պղպեղ

½ թ/գ սև պղպեղ

½ թ/գ կարրի

Պատրաստման եղանակը

Կտրատել հավի կրցքամիսը, կանաչ սոխը, պղպեղը,

Թավայի մեջ ձեթ լցնել, միսը տապակել

Ավելացնել կանաչ սոխը, բուլղարական պղպեղը, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ուրցով և շարունակել տապակել մոտ 7 րոպե

Շրջանաձև կտրատել նախապես խաշած կարտոֆիլը

Հրակայուն տարայի մեջ ձեթ քսել և կարտոֆիլի 1-2 շերտ դասավորել

Կարտոֆիլի վրա լցնել տապակը

Դնել կարտոֆիլի հաջորդ շերտը

Սխտորը կտրատել, 4 ճ/գ արևածաղկի ձեթի մեջ տապակել, ավելացնել 2 ճ/գ ալյուր, բովել 2 րոպե

Ավելացնել 2 բաժակ կաթ, աղ, շաքարավազ, սև և կարմիր պղպեղներ, կարրի։ Խառնել այնքան մինչև կստացվի միասեռ, թանձր զանգված

Լցնել ընդհանուր ուտեստի վրա

Ավելացնել քերած պանիր, կարմիր քաղցր պղպեղ և զարդարել լոլիկի կտորներով Տեղափոխել 180°C ջեռոց` 30 րոպե

Ջեռեփուկը պատրաստ է

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում