Նարնջի սոուսով հավի կրծքամիս

Այս անչափ համեղ ուտեստի համը ուղղակի Ձեր բերանում կմնա, և վայրկենապես կսպառվի:
Բաղադրիչներ
- 1 կգ հավի կրծքամիս
- 800 գ նարինջ
- 60 գ շաքարավազ
- 6.5 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա
- 3 ճաշի գդալ լիմոնի հյութ
- 100 մլ կետչուպ
- 110 գ ալյուր
- 1 հատ ձու
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 200 մլ ջուր
- 200 մլ բուսայուղ
- 2 թեյի գդալ աղ
- քունջութ
Պատրաստման եղանակը
- Նարնջի միջուկը կեղևից առանձնացնել:

- Ավելացնել աղ, շաքարավազ, լիմոնի հյութ, եգիպտացորենի օսլա՝ 1.5 ճաշի գդալ, կետչուպ և բլենդերով հարել:

- Ստացված հյութը քամել:

- Ալյուրին ավելացնել օսլան, փխրեցուցիչը, ձուն և հարել:

- Հավի կտրատված կրծքամիսը լցնել ալյուրով պատրաստված զանգվածի մեջ և խառնել:

- Տապակել բուսայուղի մեջ 2-3 րոպե:

- Նարնջի քամած հյութը 1 րոպե տաքացնել կրակին, ավելացնել տապակած հավի կրծքամիսը:

- Թողնել կրակին ևս 3 րոպե:

Բարի ախորժակ:
