Բաղադրությունը
- 400 գ հավի կրծքամիս,
- 200 գ պանիր,
- 1 տուփ պահածոյացված արքայախնձոր,
- 1 ատամիկ սխտոր,
- սև պղպեղ,
- 200-250 գ մայոնեզ:
Պատրաստման եղանակը
Հավի կրքամիսը խաշել և կտրատել:
Պանիրը և արքայախնձորը խորանարդներով կտրատել:
Սոխը ճզմել կամ մանր կտրատել:
Այս բոլոր բաղադրիչները խառնել, համեմել պղպեղով և մայոնեզով:
Բարի ախորժակ