Բաղադրիչներ
300 գ սունկ
1 գլուխ սոխ
ձեթ
600 գ հավի կրծքամիս
աղ
սև պղպեղ
200 գ թթվասեր կամ սերուցք
100 գ ջուր
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Սունկը մանր կտրատել, տապակել, ավելացնել մանրացրած սոխ, համեմել աղով, սև պղպեղով
Հավի կրծքամիսը երկարությամբ բաժանել 3 շերտի
Ծածկել սննդային պոլիէթիլենով, ծեծել, համեմել աղով, սև պղպեղով
Յուրաքանչյուր շերտը լցոնել և փաթաթել
Բոլոր կողմերից տապակել, ավելացնել թթվասեր կամ սերուցք, ջուր, համեմել աղով, փակել կափարիչն ու թողնել կրակին 15 րոպե
Ավելացնել մաղադանոս և մատուցել )))
Բարի ախորժակ