Հավի կրծքամիսն այս բաղադրատոմսով ստացվում է պարզապես իդեալական։ Հավի կրծքամիսը՝ սերուցքով

Բաղադրիչներ

1 կգ հավի կրծքամիս

30 գ կարագ

300 գ սունկ

1 գլուխ սոխ

500 մլ սերուցք

ուրց

1 թ/գ աղ

1 թ/գ սև պղպեղ

1 ճ/գ ձիթայուղ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամսի վրա խորանարդաձև կտրվածքներ անել, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել ուրց և 3-ական րոպե տապակել 2 կողմից ուժեղ կրակի վրա

Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, համեմել աղով, ավելացնել շրջանաձև կտրատած սունկ, թողնել ուժեղ կրակին 5 րոպե, ապա ավելացնել սերուցք, թողնել 1 րոպե

Ավելացնել տապակած միսը, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 8 րոպե

Զարդարեք կանաչ սոխով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում