Հավի բդիկներ
30 րոպե
Հիանալի տարբերակ արագ և համեղ ընթրիք ունենալու համար:
Բաղադրիչներ
- 200 գր կարմիր պղպեղ (քաղցր)
- 3 ատամիկ սխտոր
- 200 մլ մածուն կամ կեֆիր
- 1 թեյի գդալ աղ
- 1/4 թեյի գդալ աղացած սև պղպեղ
- 1/4 թեյի գդալ կծու կարմիր պղպեղ
- 1 հատ լավաշ
- 6 հատ հավի բդիկ
Պատրաստման եղանակը
1 Պղպեղները և սխտորը բլենդերով հարել կամ աղալ: Ավելացնել մածուն կամ կեֆիր, կարմիր պղպեղ, սև պղպեղ և աղ:
2 Ձևամանի մեջ լավաշը երկու շերտով դնել, շարել հավի տոտիկները և վրան լցնել պղպեղով խառնուրդը
3 Եփել ջեռոցում մոտ 30 րոպե 200°C ջերմաստիճանում:
Բարի ախորժակ