Բաղադրիչներ
500 գ կարտոֆիլ
300 գ դդմիկ
500 մլ կաթ
աղ
սև և կարմիր պղպեղներ
150 գ պանիր
1 լոլիկ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն ու դդմիկը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, կաթ, ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության կրակին 20 րոպե
Ավելացնել քերած պանիր, շրջանաձև կտրատած լոլիկ և տեղափոխել 180°С տաքացրած ջեռոց` 15 րոպե
Ավելացնել մանրացրած համեմ և մատուցել )))
Բարի ախորժակ