Բաղադրիչներ
Խմորի համար`
2 ձու
400 գ մածուն կամ թթվասեր
300 գ կարագ
5-6 բաժակ ալյուր
1 թ/գ սոդա
1 թ/գ վամիլին
Խորիզի համար`
1,5 բաժակ շաքարավազ
1 բաժակ ալյուր
4 ճ/գ ձեթ
1 թ/գ վանիլին
Պատրաստման եղանակը
Խորիզը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 բաժակ ալյուրին ավելացնել 1,5 բաժակ շաքարավազ, 1 թ/գ վանիլին, 4 ճ/գ ձեթ, լավ խառնել և թողնել մի կողմ

Խմորը պատրաստելու համար անհրաժեշտ է ալյուրին ավելացնել կարագ՝ ձեռքով տրորել այնքան, մինչև կստացվի համասեռ զանգված

Առանձին տարայի մեջ 2 ձու կոտրել, ավելացնել մածուն, վանիլին, սոդա, լավ խառնել

Ստացված զանգվածն ավելացնել ալյուրին և խմոր հունցել (պետք է ստացվի ձեռքերին չկպչող խմոր), ծածկել և թողնել 30 րոպե

Խմորը բաժանել 4 հավասար մասերի և գնդել

Յուրաքանչյուր գունդը գրտնակել, 1 ձու հարել, խոհանոցային վրձինով տարածել խմորի վրա, խորիզ լցնել և ռուլետի պես փաթաթել

Ձու քսել, պատառաքաղի օգնությամբ ձևավորել և բաժանել մասերի

Տեղափոխել ջեռոցի թավայի մեջ, դնել 210°С տաքացրած ջեռոցում, թողնել այնքան, մինչև գաթաները կստանան ոսկեգույն երանգ

Վայելում ենք տաք թեյի հետ )))

Բարի ախորժակ