Բաղադրիչներ
2,5 կգ դդում
2 լ ջուր
4 հատ նարինջ
400 գ շաքարավազ
1,5 թ/գ կիտրոնաթթու
Պատրաստման եղանակը
Դդումը մաքրել, կտրատել

Լցնել կաթսայի մեջ, ջուր ավելացնել, դնել միջին ջերմության վրա, ծածկել կափարիչն ու թողնել մինչև եփվի, այնուհետև ավելացնել շաքարավազ, կիտրոնաթթու

Նարնջից հյութ քամել և ավելացնել ընդհանուր զանգվածին

Ամբողջ զանգվածը հարել և թողնել եռա

Տաք վիճակում լցնել ստերիլացված ապակյա տարաների մեջ, փակել ստերիլացված կափարիչներով, շրջել կափարիչների վրա, ծածկել և թողնել սառչի

Այս տարբերակով կարող եք շատ երկար պահպանել, ինչպես նաև պարզապես վայելել)))

Բարի ախորժակ