Համից չեք կշտանա` շատ փափուկ, գունեղ և համեղ է ստացվում: Ծաղկակաղմաբով ջեռեփուկ

Բաղադրիչներ

400 գ ծաղկակաղամբ

½ կարմիր պղպեղ

½ դեղին պղպեղ

1 գլուխ սոխ

3 ձու

200 մլ կաթ

2 ճ/գ ալյուր

5 գ խմորիչ

2 ճ/գ ձեթ

մաղադանոս

100 գ պանիր

աղ

Պատրաստման եղանակը

Ծաղկակաղամբը խաշել աղաջրում

Սոխն ու պղպեղները  կիսալուսնաձև կտրատել, 7 րոպե տապակել` ավելացնելով աղ

Առանձին տարայի մեջ ձու կոտրել, ավելացնել կաթ, աղ, ալյուր, խմորիչ, լավ խառնել, ավելացնել ձեթ, մանրացրած մաղադանոս և լավ խառնել

Կաղապարի մեջ ձեթ քսել, լցնել խաշած ծաղկակաղամբը, տապակած բանջարեղենը

Ավելացնել կաթով զանգվածը, քերած պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում